Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 2 ամիս առաջ - 09:46 26-01-2025
Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով «Ford»-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված