Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ։
Հանդիպամ ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պետություն-եկեղեցի հարաբերությւոններին։
«Շատերը ասում են՝ պետք է Հայ առաքելական եկեղեցին ունենա նոր կաթողիկոս։ Ես հրապարակային էլ եմ ասել՝ Կառավարության ի՞նչ գործն ա, թե կաթողիկոսն ով պետք է լինի, որովհետև կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է, ՀՀ կաթողիկոսը չի։ Իմ ի՞նչ գործն է։ Չնայած բոլորը կասկածում էին, որ այդ դրսևորություները որ կան, մենք ենք հրահրում։ Եթե մենք կազմակերպեինք, 2018 թ․ շատարագ արդյունքի կհասնեինք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ կառավարության և եկեղեցու համարաբերություններին խանգարում է այն, որ եկեղեցին բավարար չափով թափանցիկ չէ։
Անդրադառնալով եկեղեցու գործունեությանը՝ Փաշինյանը շեշտեց․ «Եթե վաճառում ես մոմ, ինչո՞ւ պիտի ՀԴՄ չտաս։ Ընդ որում, ասում են՝ էս եկեղեցին ուզում եք հարկե՞ք։ Ասում ենք՝ ուզում ենք Հայաստանում հարկային օրենսդրությունը գործի։ Մենք պարտավորովում ենք՝ ինչքան հարկ ձևավորվի եկեղեցու գործունեության արդյունքում, մենք ամբողջը վերադարձնենք եկեղեցուն»։