Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դուրս է մնացել իր թիմի հայտացուցակից
copy image url

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դուրս է մնացել իր թիմի հայտացուցակից

Սպորտ 2 ամիս առաջ - 21:54 24-01-2025
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանի շուրջ անորոշ իրավիճակ է ստեղծվել

Ֆուտբոլիստը դուրս է մնացել իր ակումբի հայտացուցակից․ տվյալը բացակայում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքից։

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Հարությունյանը տեղափոխվելու է հունգարական «Պուշկաշ Ակադեմի»։

20-ամյա ֆուտբոլիստը, ով Կրասնոդարի համանուն ակումբի սան է, ընթացիկ առաջնությունում 20 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ըստ Transfermarkt-ի՝ Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը 1 միլիոն եվրո է։