Հայաստանյան կառույցներում «ազգային» բառն արհեստական է. ԵՊՀ պրոֆեսոր
copy image url

Հայաստանյան կառույցներում «ազգային» բառն արհեստական է. ԵՊՀ պրոֆեսոր

Ներքին 2 ամիս առաջ - 14:30 24-01-2025
«Հայաստանյան կառույցների ազգային անվանումը այսօր արհեստական է, ես դրանում համոզված եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 65 կողմ, 31 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Այս թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է մշակութաբան Համլետ Պետրոսյանի հետ։

Վերջինս նշեց, որ Հայաստանի անկախացումից հետո ազգային անվանումը ստացան բոլոր այն կառույցները, որոնք նախկինում կոչվում էին կա՛մ պետական, կա՛մ հանրային. «Սա ընդհանուր արևմտաեվրոպական պատկերացում է, ըստ որի՝ ազգը և կեցությունը նույնական են։ Հայաստանում երբ մենք ասում ենք, օրինակ, Ազգային ժողով, նկատի ունենք ոչ թե հայ ազգի կառույցը, այլ քաղաքական հանրույթի կառույցը։ Ազգային բառի նպատակն այն էր, որ Հայաստանը գաղափարական մակարդակով որպես քաղաքական հանրույթ կայանար։ Այս ամենը գալիս է դեռ Եվրոպայից, որտեղ պետությունները դասական ազգային պետություններ են, որտեղ ազգ և պետություն բառերը նույնանում են»։

Ըստ մշակութաբանի՝ Հայաստանը սկզբում գնում էր այդ ուղիով, սակայն չկայացավ որպես ազգային պետություն, և հայաստանյան համապետական կառույցների ազգային անվանումը պետք է նշանակեր որպես քաղաքական միասնական հանրույթ, ինչը չհաջողվեց. «Ես չգիտեմ, թե ինչու են այդպես վարվել, կամ ում գլխում է այդպիսի միտք ծագել, բայց այն, որ այսօր հայաստանյան կառույցների ազգային անվանումը հայտնի չափով արհեստական է, ես դրանում համոզված եմ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում