Հայաստանում ավտոմեքենաների վարկավորումը խոչընդոտների է հանդիպում։ Բանկերի հետ համագործակցելիս ավտոմեքենաների վաճառքով զբաղվող կազմակերպությունները ունենում են տոկոսադրույքի, ինչպես նաև վարկի տրամադրման հետ կապված խնդիրներ։
Այլ երկրների համեմատությամբ՝ Հայաստանում վարկի տրամադրման ժամկետները երկար են։ Սա ևս մեծ խնդիր է, որին առնչվում են բոլորը՝ թե՛ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող կազմակերպությունները, թե՛ գնորդները։
Կազմակերպությունները պարբերաբար բարձրացնում են վարկի տրամադրման ժամկետների հետ կապված խնդիրը՝ հորդորելով, որ բանկերը վերջապես կարողանան կարճ ժամկետներում ձևակերպել դրանք։
Oragir.News-ը այս խնդրի մասին զրուցել է «ՀայԱվտո» էլեկտրոմոբիլների սրահի տնօրեն Արման Բաղդասարյանի հետ։
«Դրսում հայտը լրացնելուց հետո կես ժամում պատասխանում են, թե որ բանկի կողմից ինչ պատասխան ենք ստացել, և ինչ պայմաններ են առաջարկում։ Հայաստանում, ցավոք սրտի, վատագույն դեպքում 20 օր տևում է, մարդիկ չեն կարողանում միանգամից մեքենա գնել, քարի դարն է մեզ մոտ»,- ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյությում։