30-39 հազար փող են ստանում՝ դա էլ են տանում․ թոշակառուն՝ մարզային տրանսպորտի թանկացման մասին

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:48 23-01-2025
Oragir.News-ը տեղեկություն էր ստացել, որ մարզային տրանսպորտը թանկացել է, մասնավորապես Արտաշատ-Երևան ուղղությամբ. 300 դրամ ուղեվարձը դարձել է 500։

Տեղեկության ճշմարտացիությունը պարզելու համար Oragir.News-ը այցելեց Սասունցի Դավիթ կայարան, զրուցեց մարզային տրանսպորտից օգտվող քաղաքացիների հետ, որոնք տեղեկացրին, որ նման բան չկա, և իրենք նախկինի պես Արտաշատ-Երևան ուղևորության համար 300 դրամ ուղեվարձ են վճարում, բայց դեմ են ցանկացած թանկացման։ Բողոքեցին անգամ քաղաքային տրանսպորտից և QR կոդերից։

«Հասարակական տրանսպորտը ո՛չ մինիստրների համար է, ո՛չ քաղաքապետի, ո՛չ բանկի կառավարիչների, թոշակառուների համար է, որ 30-39 հազար փող են ստանում, դա էլ են տանում։ Քաղաքային տրանսպորտն է առայժմ թանկացել, կամաց-կամաց դա էլ կթանկացնեն»,- Oragir.News-ին ասաց քաղաքացիներից մեկը։

Նրանք խոսեցին նաև թանկացումներից, ապրելու վատ պայմաններից և իշխանություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված