Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։
21-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Բունդեսլիգա 2-ում հանդես եկող «Կայզերսլաուտերն»։
Ռանոսը խաղաժամանակ չէր ստանում «Բորուսայում»․ Բունդեսլիգայում նա 2 հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտում լինելով ընդամենը 18 րոպե։
«Կայզերսլաուտերնը» պայքարում է Բունդեսլիգա բարձրանալու համար․ առաջին դիվիզիոնում թիմը 29 միավորով 5-րդ հորիզոնականում է՝ առաջատարներին զիջելով 2 միավոր։