2025-ին ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն եկամտի հայտարարագրեր։ 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք և այլն), այդ թվում՝ անչափահասները։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կա՛մ խնամակալը, կա՛մ հոգաբարձուն։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ գիտեք հայտարարագրման մասին և հայտարարագիր ներկայացնելո՞ւ եք»։
Հարցվածների մի մասը չցանկացավ պատասխանել։ Եղան քաղաքացիներ, ովքեր ասացին, որ դեմ են հայտարարագրմանը։ Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ պետք է հայտարարագրել։
«Իրանք թող հայտարարագրվեն, հետո` մենք։ Մենակ իրանցից հետո»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ պետք է հայտարարագրվել։
«Մենք անցած տարի էլ ենք հայտարարագրել, այս տարի էլ պետք է հայտարարագրենք»,- ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դեմ է հայտարարագրմանը։
«Դեմ եմ հայտարարագրմանը։ Չեմ ներկայացնելու հայտարարագիր»,-պատասխանեց նա։
Մանրամասները` տեսանյութում։