Ալիևը բարդ խաղ է վարում գազային շահերի շուրջ․ Царьград
copy image url

Ալիևը բարդ խաղ է վարում գազային շահերի շուրջ․ Царьград

Արտաքին 2 ամիս առաջ - 22:47 22-01-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարդ խաղ է վարում գազային շահերի շուրջ՝ օգտագործելով Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հետ կապված իրավիճակը, հաղորդում է «Царьград» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման դադարեցումից հետո Եվրամիությունը Բաքվից պահանջել է կրկնապատկել գազի մատակարարումը։

«Ալիևի համար այդ պահանջը կատարելու միակ միջոցը ռուսական գազատարների օգտագործումն է՝ Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը վերաարտահանելու համար»,-նշում է հեռուստաալիքը։

Անցած տարվա աշնանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալիևին առաջարկել է սխեմա, որն Ուկրաինային թույլ է տալիս դեպի Եվրոպա ադրբեջանական գազի «վերաարտահանողը» դառնալ։ Ըստ այդ սխեմայի՝ եվրոպական երկրները, օրինակ ՝ Սլովակիան, գազ կգնեն Ադրբեջանի հետ սահմանին, ապա՝ կպայմանավորվեն Ռուսաստանի հետ՝ այն Ուկրաինա տեղափոխելու շուրտ։ Դրանից հետո Ուկրաինան այդ գազը կփոխանցեր Եվրոպա։

Աղբյուրների խոսքով՝ նման սխեման օգուտ կբերի ինչպես Բաքվին, այնպես էլ Կիևին։ Հավանաբար, Ալիևն այդ սխեման հաշվի է առել, քանի որ Ուկրաինային չի մեղադրել AZAL ընկերության ինքնաթիռի կործանմանը մասնակցության ու դեպի Եվրոպա գազի տարանցումը կասեցնելու մեջ։

ԴԺՀ պետանվտանգության նախկին նախարար և «ԲԱՐՍ-13» ջոկատի հրամանատար Անդրեյ Պինչուկը նշել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման կասեցումն ազդում է Ադրբեջանի շահերի վրա, Ադրբեջանը տարեկան կորցնում է գրեթե 6 միլիարդ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը: Պինչուկը կարծում է, որ Ալիևը ուղիներ է փնտրում այդ կորուստների դիմաց Ռուսաստանից փոխհատուցում ստանալու համար։ Պինչուկի կարծիքով՝ Ալիևը չի խնդրի Ռուսաստանին վճարել Ադրբեջանի գազաարդյունահանման և գազատրանսպորտային համակարգի արդիականացման համար, որպեսզի մեծացնի Հարավային միջանցքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը: Փոխարենը, այն ուղղված է Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով «Հյուսիսային միջանցքի» օգտագործմանը ՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ Նշվում է, որ Ալիևն արդեն մեկ ամիս է, ինչ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով, քանի որ վտանգված են զգալի ֆինանսական օգուտները:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում