ՔՊ-ն ծախեց Արցախը, դրա համար ջղաձգվում է քարտեզից. հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:40 21-01-2025
Նախօրեին ԱԺ քառօրյան մեկնարկեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ նիստերի դահիճում փակցրած քարտեզից։

ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը ցույց տվեց իր ձեռքի քարտեզը, որտեղ Արցախն ու Հայաստանը միասնական են ցուցադրված։

«Հայրենավաճառության մասին իշխանազավթներն այլևս բղավում են այնչափ ուժգին, որքան հնարավոր է։ Ու ձեր ցավը, մեր բոլորիս ողբերգությունը, մի մետաղաջարդոնի են վերածել, բերել փակցրել են ԱԺ-ի պատին, որ ավելի նվաստացնեն։ Մեր հայրենքն ա՛յ էս տեսքն ուներ․․․ Ձեզ էս հայրենիքի ճանապարհներից ոչ ոք գերի չի տարել»,- ասաց նա՝ «իրական»-ի փոխարեն «իսկական» Հայաստանի քարտեզը փակցնելով ԱԺ դահլիճում։

Սակայն, ԱԺ-ում փակցրած Արցախի քարտեզը ՔՊ-ականները պոկեցին։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Արցախի քարտեզը ջղաձգումներ առաջացնում ՔՊ-ի մոտ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ զարմանալու ոչինչ չկա, քանի որ իրենք են հանձնել Արցախը։

«ՔՊ-ն ինքը Արցախը հանձնելու համար է բերվել, այդ պատճառով Արցախի քարտեզը նյարդայնացնում է ՔՊ-ին։ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ Աղդամն իր հայրենիքն է, բա ի՞նչ էղավ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ իրենց առաքելությունը դա է եղել՝ ուրանալ Աիրցախը։

«Ինչի եք զարմանում, իշխանության մեջ ունենք թուրքական իշխանություն»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում