Երևանում օդի աղտոտվածությունը վերջին շրջանում բարձր և վտանգավոր մակարդակից փոքր ինչ նվազել է։
Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 53 է, որը նորման շատ չի գերազանցում և առողջության համար վտանգավոր չէ։ Նշենք, որ ժամը 10։00-ից 11։00 ընկած ժամանակահատվածում ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 123։

Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 24 է։

Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ 50 է։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները: