Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 185 է, որը շատ բարձր է նորմայից և առողջության համար վտանգավոր․ առաջարկվում է դիմակ կրել։

Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 121 է, որը գնահատվում է վտանգավոր։

Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ, համեմատաբար Երևանի և Թբիլիսիի, ավելի ցածր է՝ 83։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները: