ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատողություն արեց ԲԴԽ անդամի թեկնածու, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին՝ ՔՊ-ականներին հորդորելով չպաշտպանել վերջինիս թեկնածությունը և ԲԴԽ-ին վերջնական չիջեցնել ցեխը։
«Քրեադատավարական օրենսգիրքը չգիտի, ուզում է գնալ ԲԴԽ։ Չգիտի, որ արդեն վաղուց Հայաստանում դատավորներին «հարգելի դատարան» չեն դիմում, այլ՝ «պատվարժան դատարան»»,- իր խոսքում ասաց Մանուկյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սիրունյանի բարեվարքության վերաբերյալ տրված եզրակացությունը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, չի կարող հրապարակել․ «Ձեր մասին այդ զեկուցը ոչ թե պետք է գար ԱԺ, այլ միանգամից գնար Գլխավոր դատախազություն։ Այնտեղ կա և՛ ատելության խոսք, և՛ կոռուպցիոն կասկածներ պարունակող գործունեություն, և՛ մասնագիտական գործունեության ոտնահարում»․- ասաց Մանուկյանը։