Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող
copy image url

Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը ճանաչվել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող

Սպորտ 3 ամիս առաջ - 20:20 18-01-2025

Արման Առաքելյան

Լրագրող

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր ելույթները ուրուգվայական «Բիգուա դե Վիլյա Բիառիցում»:

Հարավամերիկյան Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրում «Կվիմսեի» հետ հանդիպման ժամանակ Մկրտչյանը դարձել է խաղի ամենաարդյունավետ խաղացողը: Նա վաստակել է 21 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հանդիպումն ավարտվել է 66:79՝ հօգուտ «Կվիմսեի»:

Ամենից շատ դիտված