Այն, ինչ ցույց է տրված Ավինյանի տեսանյութում, չի կարող շահագործման հանձնված ճանապարհ համարվել
copy image url

Այն, ինչ ցույց է տրված Ավինյանի տեսանյութում, չի կարող շահագործման հանձնված ճանապարհ համարվել

Ներքին 3 ամիս առաջ - 16:39 18-01-2025
Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքայն ճանապարհը։ Ճանապարհ սարքելը լավ բան է, բայց այն, ինչ ցույց է տրված Ավինյանի տեսանյութում, չի կարող շահագործման հանձնված ճանապարհ համարվել, առնվազն որովհետեւ այդ ճանապարհի վրա գծանշումներ* չկան։ Այս նեղ ու ոլորապտույտ ճանապարհով առանց նշանների երթեւեկելը բառացիորեն վտանգավոր է մարդկանց կյանքի համար։

Հուսով եմ, համապատասխան վերահսկող մարմինները ուշադրություն կդարձնեն այս հանգամանքին, իսկ մենք մինչ էդ արձանագրենք, որ սա առնվազն ոչ կոմպետենտ կառավարման ու վատ փիարի օրինակ է»։

Ամենից շատ դիտված