Հրայր Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեխնիկական վիրպա՞կ, թե՞ կանխամտածված դիտավորություն.
Հենց առաջին վարկյաններից պատմության խեղաթյուրում հօգուտ թշնամու:
Միջնադարում ներկայիս Իգդիրը կոչվում էր Ցոլակերտ[1], և իր շրջակայքով Կողբի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք և Մասյացոտն գավառները։ Սակայն հետո նա վերանվանված է եղել օսմանյան կայսրության կառավարության կողմից և ստացել է «Իգդիր» անվանումը։ XIV - XV դարերից Ցոլակերտի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա՝ ավերելով և կողոպտելով այն։ Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ։ Իբրև գավառի կենտրոն Ցոլակերտն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Ցոլակերտի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում։ 1826 - 1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ցոլակերտը Թուրքմենչայի պայմանագրով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր։ 1828-1917 թվականներին քաղաքը նույնպես պատկանում դեռ պատկանում է Ռուսաստանին և մտնում էր Երևանի նահանգի Սուրմալուի գավառի մեջ, 1917-1918 պատկանում է նորաստեղծ Ռուսական Հանրապետության և 1918—1920 թվականներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[2]։ 1921 թ. Կարսի պայմանագրի պայմաններով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Ցոլակերտը մտնում է Թուրքիայի կազմի մեջ»։