Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
copy image url

Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը

Ներքին 3 ամիս առաջ - 18:32 17-01-2025
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը՝ որպես Հայաստանի շարունակական առաջընթացի և ժողովրդավարական զարգացման նվիրվածության վկայություն: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը առաջ տանել այն բարեփոխումները, որոնք նա խոստացել է ձեռնարկել՝ ներառյալ հակախտրականության մասին օրենքի ընդունումը»,-ասվում է կառույցի` X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

Ամենից շատ դիտված