Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ Հրապարակ
copy image url

Նոր նախարարն իր նախկին կոլեգաներին է նշանակում․ Հրապարակ

Մամուլ 3 ամիս առաջ - 08:53 17-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում:

Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել:

ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: Մեր տեղեկություններով` նա մերժել է նախարարի հրավերը եւ երեկ ներկա չի գտնվել «հանձնման-ընդունման»՝ նոր պետի ներկայացման արարողությանը: Ի դեպ, սա վաղուց գործող ավանդույթ է` երբ հեռացող ղեկավարը, որքան էլ դժգոհ լինի պաշտոնանկությունից, ներկա է գտնվում նորի ներկայացմանը: Մնացականյանը պատճառաբանել է` իբր քաղաքում չէ, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ ցանկություն չի ունեցել:

Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրեցինք` ինչու նախկին պետը ներկա չէր արարողությանը: «Նախկին պետը հրավիրված է եղել, սակայն փոխանցել է, որ քաղաքից բացակայում է»,-ասաց խոսնակը:

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ