Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․ Հրապարակ
copy image url

Փետրվարի 10-ին կլինի առաջին նիստը․ Հրապարակ

Մամուլ 3 ամիս առաջ - 08:39 17-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը իր փաստաբանի միջոցով բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության դեմ՝ վիճարկելով մինչդատական ակտը։ Առաջին ատյանի քրեական դատարանը բողոքը վարույթ է ընդունել, փետրվարի 10-ին նշանակված է առաջին նիստը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջերին Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել էր դատախազություն: Աննա Վարդապետյանին ուղղված դիմումի մեջ փաստաբան Հակոբ Ճարոյանը գրել էր՝ հանձնարարեք հսկող դատախազին, որպեսզի նա իմ դիմումի հիման վրա արձանագրություն կազմի՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին, եւ հանձնարարի քննիչին՝ նախաքննություն իրականացնել ու պարզել, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ, սակայն Դատախազությունում ջրել են գործը, ուղղորդել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմը, թե նրանք են քննում Աղազարյանի հետ կապված գործերը։

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ