Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սև ցուցակում․ Հրապարակ
copy image url

Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սև ցուցակում․ Հրապարակ

Մամուլ 3 ամիս առաջ - 08:25 17-01-2025
Հրապարակ օրաթերթը գրում է․

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը բռնող Հայկ Սարգսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, մի միջադեպից հետո հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում: Խոսքը ՔՊ կուսակցական ակտիվի նիստում անտառահատումների մասին Հայկ Սարգսյանի զեկույցի եւ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի միջեւ ընդհարման մասին է, որի թեման եղել են Տավուշի անտառները: Այդ բախումից հետո Փաշինյանը հանձնարարել է պարզել Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների մոտիվացիան:

ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում, քանի որ հենց նիստում Փաշինյանը խիստ կողմնապահություն է արել` պաշտպանելով իր մանկության ընկերոջն ու քավորին` Տավուշի մարզպետ Ղալումյանին: Եւ հանդիմանել է Սարգսյանին, թե ուզում ես բոլորը դատվե՞ն, կա՞ խնդիր` եկեք վերացնենք, ոչ թե դատենք։ Եւ սա ասում է այն պարագայում, երբ ամենաչնչին ու չհաստատված մեղադրանքներով երկրում շարունակ մարդ են կալանավորում:

Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը անտառահատումների թեման քննարկվել է նաեւ կուսակցության վարչության նիստին, սակայն հրավիրվել են միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Ղալումյանը, իսկ անտառահատումների մասին բարձրաձայնող Հայկ Սարգսյանին չեն կանչել: Ինչը նշանակում է, որ մարզպետն ու նախարարը Փաշինյանի իմացությամբ են գործում եւ դրա համար էլ փորձում են ծածկադմփոց անել անտառների վիճակը։

Հիշեցնենք նաեւ, որ Սարգսյանների ընտանիքը վաղեմի կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկ Սարգսյանի երկորյակ եղբայրը` Նաիրի Սարգսյանը, հեղափոխությունից հետո Փաշինյանի օգնականն էր: Նրան 2022-ի հունվարին ազատեցին պաշտոնից` որեւէ կերպ չբացատրելով պատճառները: Եւ նա վերջերս սկսել է մեղմ տոներով քննադատել իշխանություններին:

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ