Երևանում հրդեհ է բռնկվել Nissan-ում․ այն դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com
copy image url

Երևանում հրդեհ է բռնկվել Nissan-ում․ այն դարձել է ոչ շահագործելի․ shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 19:40 16-01-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 04:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահը ու ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության դատարկվելը:

Դեպքի փաստով ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված