ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր
copy image url

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Ներքին 3 ամիս առաջ - 13:12 15-01-2025
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

«2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ամենից շատ դիտված