Նիկոլ Փաշինյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան էջում։ Հունվարի 1-ից առ այսօր իր ֆեյսբուքյան էջում կատարել է մոտ 60-ից ավելի հրապարակում։
Նման հաճախականությամբ հրապարակումներ չի անում անգամ ֆեյսբուքում պրոֆեսիոնալ բլոգինգով զբաղվողը։ Վարչապետը նույնիսկ թվեր է հրապարակում իր էջի դիտումների մասին։ Նա կարդում է նամակներ, մեկնաբանություններ և արձագանքում դրանց։
Նա նաև իր ֆեյսբուքյան էջում գրում է աֆորմիզներ։
Oragir.News-ը շրջել է փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի աֆորիզմները կարդո՞ւմ եք, կարո՞ղ եք մեկը ասել»։
Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ չի կարդում և առհասարակ չի հետևում Նիկոլ Փաշինյանին։
«Անունն էլ չեմ ուզում լսեմ։ Չեմ հետևում իրեն»,- վրդովված ասաց մի կին։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ոչինչ չի ուզում ասել թեմայի վերաբերյալ․ «Չէ, ոչինչ չեմ կարա ասեմ, որ ասեմ՝ աչքերս կփակեմ, բերանս կբացեմ»։
Անցորդներից մեկն էլ պատասխանեց․ «Ես ընդհանրապես չեմ հարգում իրեն, իր անունը ընդհանրապես մի տվեք»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ նյարդերը չեն հերիքում Փաշինյանի գրածները կարդալու համար։
«Էդքան նյարդեր չունեմ, որ ամեն ապուշություն կարդամ։ Մեր կյանքն առանց դրա էլ սահմանափակ է, արժե՞ ամեն հիմարություն կարդալ։ Տգետ մարդը, որը կրթություն չունի, զարգացած չէ, մարդկանց ուզում է բան սովորեցնի»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։