Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի
copy image url

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի

Արտաքին 3 ամիս առաջ - 10:14 12-01-2025
Կալիֆորնիայի հարավում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտի տվյալները, փոխանցում է Eadaily-ն։

«Լոս Անջելեսի շրջանում մի քանի հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի»,- հայտնում է հեռուստաալիքը։

Հունվարի 7-ին անտառային հրդեհներն սկսեցին մոլեգնել Լոս Անջելեսում: Ըստ օդերեւութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան տասը հազար շինություն։