Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 09:39 12-01-2025
Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ նահատակված, հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված