Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` Շիրակի մարզում աղքատ է բնակչության 43 տոկոսը, 4 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ։
Չնայած Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով` Գյումրիում չլուծվող խնդիրներից մեկը շարունակում է համարվել գործազրկությունը։
Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցիներից մեկը ասում է, որ շատ ծանր է ժողովրդի սոցիալական վիճակը։
Համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի ասածի հետ, որովհետև Գյումրիում դժվար է աշխատանք գտնելը, իսկ գտնելու դեպքում էլ հնարավոր չէ, որ այդ չնչին գումարով հնարավոր լինի վերացնել աղքատությունը։
«Ժողովուրդը ոչ թե իրա խելքից վատ կապրի, այլ ժողովրդին չեն նայե»,- ասում է գյումրեցի տղամարդը։
Մանրամասները` տեսանյութում։