Ճապոնացի արքայադուստր Մակոն կապրի Նյու Յորքի մեկսենյականոց բնակարանում
copy image url

Ճապոնացի արքայադուստր Մակոն կապրի Նյու Յորքի մեկսենյականոց բնակարանում

Արտաքին 3 տարի առաջ - 20:44 27-10-2021

Ճապոնացի արքայադուստր Մակոն և նրա ամուսինը՝ ամերիկացի Կեյ Կոմորոն, որ ճապոնական ծագում ունի, պատրաստվում են մեկսենյականոց բնակարան վարձել Նյու Յորքում։ Այս մասին հայտնում է NHK լրատվական գործակալությունը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զույգը ապրելու է Տոկիոյում՝ մինչ Նյու Յորք տեղափոխվելը, որտեղ Կոմորոն աշխատում է Lowenstein Sandler LLP իրավաբանական ընկերությունում։

Նախկինում կայսերական նստավայրում ապրած Մակոն և նրա ամուսինը նախատեսում են մեկսենյականոց բնակարան վարձել, որի վարձավճարը իրենք կվճարեն։

Նյու Յորքի ամենահայտնի շրջաններում մեկսենյականոց բնակարանների վարձակալության արժեքը տատանվում է 3000 դոլարից մինչև 11 հազար դոլար:

Հրատարակության տվյալներով՝ մինչ ամուսինների՝ Ճապոնիայից հեռանալը՝ արքայադուստրը դուրս կգրվի կայսերական ընտանիքի անդամների պաշտոնական ցուցակից։ ԱՄՆ-ում Քեյ Կոմորոն իրավագիտության ոլորտում իր կարիերան կշարունակի: Հաղորդվում է, որ Մակոն մտադիր է նաև աշխատանք փնտրել:

Արքայադուստր Մակոն հոկտեմբերի 26-ին պաշտոնապես ամուսնացել է հասարակ Կեյ Կոմուրոյի հետ՝ հրաժարվելով կայսերական ընտանիքի անդամների կողմից պետական ​​բյուջեի հաշվին տրվող ավանդական հարսանեկան նվերից, քանի որ ամուսնությունը վրդովմունք էր առաջացրել ճապոնական հասարակության մեջ։

Նրանց հարսանիքն ի սկզբանե նախատեսված էր 2018 թվականին, սակայն հետաձգվել է։ Հարսանիքից հետո նորապսակները կմեկնեն ԱՄՆ։

Ամենից շատ դիտված