Շատ լավ դերասան է, առողջություն ենք մաղթում․ քաղաքացիները շնորհավորում են Հրանտ Թոխատյանին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 16:50 10-01-2025
Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ ժողովրդական արտիստ, մշակութային գործիչ և սիրված դերասան Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է, նա դարձավ 67 տարեկան։

Հրանտ Թոխատյանը խաղացել է տարբեր ֆիլմերում և մարմնավորել տարբեր կերպարների, որոնք սիրվել և մնացել են մարդկանց հիշողություններում։

Թոխատյանին հատկապես մեծ համբավ բերեց STS հեռուստաալիքի «Վերջին Մոհիկյանը» ռուսական սերիալը, որտեղ նա մարմանավորում էր Մոհիկյան ընտանիքի հոր կորպարը։

Oragir.News-ը հարցում իրականացրեց Երևանի մի քանի փողոցներում, լսեց մարդկանց մաղթանքները.

Բոլորը միաձայն մաղթեցին առողջություն, երկարակեցություն և հաջողություններ սիրելի դերասանին։

«Շատ լավ դերասան է, շատ եմ սիրում, նրան ամենակարևորը՝ առողջություն եմ մաղթում»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված