75-ամյա Կատյա Պիջոյանը միայնակ թոշակառու է։ Տարեց կինը սրտնեղում է, որ այնքան քիչ է թոշակը, որ երբեմն ստիպված է լինում պարտք խնդրել։
«Փոշտայից մինչեւ դուրս գաս, արդեն փողը ձեռքիցդ թռնում է։ Մեծ կին եմ, մտնում եմ խանութ, ամեն ինչ ուզում եմ առնել, բայց չեմ կարող ինձ թույլ տալ ամեն բան»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է թոշակառու կինը։
Ստացած թոշակը 36.000 դրամ է, որով հասցնում է փայտ գնել ու մի քիչ սնունդ։
«36.000-ով սաղ ամիսը ապրել չի էղնի, մենք հո ֆոկուսնի՞կ չենք»:
Մանրամասները` տեսանյութում։