Opel-ի վարորդը ստել է. քաղաքացին «Նաիրի ինշուրանս»-ից արդարություն է պահանջում

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:13 09-01-2025
Երևանի բնակիչ Արման Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին Աշտարակ գնալու ճանապարհին իր մեքենայով վթարի է ենթարկվել, և ըստ իրեն՝ մեղավորն ինքը չի եղել, այլ Opel-ի վարորդը, որը սխալ կողմից է եկել և հարվածել իր մեքենային։ Սակայն Opel-ի վարորդն իրավիճակը սխալ է ներկայացրել, ինչի հետևանքով ԱՊՊԱ-ն կայացրել է սխալ որոշում ի վնաս Արման Պետրոսյանի։

«Opel-ի վարորդն աջ էր մտնում, բայց ներկայացրել է, որ ուղիղ էր գնում, ինչի արդյունքում ես սխալ եմ դուրս եկել։ Ես ցանկանում եմ բարձրաձայնել ամեն ինչ, որ հստակ ճշտվի»,- ասաց նա։

Ըստ նրա հայտնած տեղեկության՝ տարածքում տեսախցիկներ չեն եղել, և վթարի մասին արձանագրված տեսանյութ չկա, ինչի հետևանքով հիմք են ընդունել միայն Opel-ի վարորդի պատմածը և Արման Պետրոսյանին մեղավոր են ճանաչել։ Վերջինս հիմա փորձում է վերականգնել իր ոտնահարված իրավունքները և ցանկանում, որ վերանայվի ԱՊՊԱ-ի որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում