Բարձրավան գյուղին հարակից տարածքում այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ
copy image url

Բարձրավան գյուղին հարակից տարածքում այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ

Ներքին 3 ամիս առաջ - 00:23 09-01-2025
Հունվարի 8-ին, ժամը 15:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրավան գյուղին հարակից տարածքում ծուխ է նկատվում: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:03-ին: Այրվել է մոտ 63 հա խոտածածկույթ:

Ամենից շատ դիտված