Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ
copy image url

Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Ներքին 5 ամիս առաջ - 19:09 04-11-2024
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

Ամենից շատ դիտված