Դիմակ կրեք․ Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակում
copy image url

Դիմակ կրեք․ Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակում

Ներքին 3 ամիս առաջ - 18:15 08-01-2025
Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ։

Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 163 է, որը շատ բարձր է նորմայից և առողջության համար վտանգավոր․ առաջարկվում է դիմակ կրել։ Հավելենք, որ ժամը 13։00-14։00-ին օդի աղտոտվածության ինդեքսը 180 է եղել։



Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 120 է, որը գնահատվում է վտանգավոր։



Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ, համեմատաբար Երևանի և Թբիլիսիի, ավելի ցածր է՝ 103։



Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները:

Ամենից շատ դիտված