Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
copy image url

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել

Արտաքին 3 ամիս առաջ - 21:15 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իր որոշման մասին Թրյուդոն հայտարարել է առավոտյան մամուլի ասուլիսում։

Կանադական լրատվամիջոցների աղբյուրները պարզաբանել են, որ Թրյուդոն որոշել է հայտարարել իր հրաժարականի մասին Լիբերալ կուսակցության ազգային համագումարից առաջ, որը կսկսվի չորեքշաբթի։ Այնտեղ կորոշվի կուսակցության ղեկավարության վերընտրության հարցը, և ենթադրվում է, որ Թրյուդոն ցանկացել է խուսափել մի իրավիճակից, երբ իր կուսակցության անդամները կհեռացնեն նրան ղեկավարի պաշտոնից։

Թրյուդոն ղեկավարել է կուսակցությունը 2013 թվականից, իսկ վարչապետ է դարձել 2015 թվականին, երբ լիբերալները հաղթել են այդ տարի խորհրդարանական ընտրություններում։

Հարցումները ցույց են տալիս, որ լիբերալները կպարտվեն ընդդիմադիր Պահպանողականներին մինչև հոկտեմբերի վերջ կայանալիք ընտրություններում։

Ամենից շատ դիտված