Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն․ Շարմազանով
copy image url

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն․ Շարմազանով

Ներքին 3 ամիս առաջ - 18:21 05-01-2025
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն ,Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանն ու ասում,որ ընթերցելով Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը, առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։

Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչև ԳԱԱ Պատմության ինստիտուտ արդարացիորեն մեր պատմությունն անվանում են Հայոց։

Հայոց պատմություն ասելով հազարամյակներ շարունակ նկատի են ունեցել թե Հայաստանի, և թե հայ ժողովրդի պատմությունը։

Ուստի, Նիկոլի դիլետանտական թեզերն ուղղակի ծիծաղելի են։
Պատմության դասերի մասով…
Փաշինյանը նշում է,որ պատմության դասերի սերտումն է իրեն հանգեցրել այդ մտքին ու առաջ է քաշում «իրական Հայաստանի» կեղծ թեզը։
Սա անհեթեթ հիմար թեզ է, քանի որ եթե ասում ես «իրական Հայաստան», ուրեմն կա նաև «ոչ իրական»։
Սա դասական իդիոտիզմ է։
Ի՞նչ է, Հայկ Նահապետի, Արտաշես 1-ի, Տիգրան Մեծի, Տրդատ 3-ի, Մեսրոպ Մաշտոցի, Գագիկ 1-ի, Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի Հայաստանն իրական չէի՞ն։
Թե՞ ՀՀ երրորդ հանրապետությունն իրական չէ՞ր։
Թե՞ Եռաբլուրն իրական չէ։

Այո, պատմությունից պետք է դասեր քաղել, ու պատմության գլխավոր դասը հետևյալն է՝ սեփական պետության ու ժողովրդի պատմությանն արժանի լինելու ու ապագայում պետականություն ունենալու համար պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին։

Հ.Գ. Հարգելի պատմաբան գործընկերներ, խոսեք սրա մասին ու մի վախեցեք։
Հակառակ դեպքում դուք էլ կարող եք Փաշինյանի հետ հայտնվել նույն աղբանոցում։
Պատմությունը դաժան է վերաբերվում կեղծարարների ու սեփական երկրի պատմությունն ուրացողների հետ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ