Շենգավիթում մայթով երթևեկող օրինախախտ վարորդները հայտնաբերվեցին. մեքենաները տեղափոխվեցին «պլաշչադկա». shamshyan.com
copy image url

Շենգավիթում մայթով երթևեկող օրինախախտ վարորդները հայտնաբերվեցին. մեքենաները տեղափոխվեցին «պլաշչադկա». shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:18 05-01-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների համար 1 ժամը բավականացրեց, որ հայտնաբերեն Երևանում երթևեկության կանոնները չարամտորեն խախտած մի քանի օրինախախտ վարորդների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս, իրենց համարելով արտոնյալ, Շենգավիթ վարչական շրջանում երթևեկում էին հետիոտնի համար նախատեսված մայթերով։

Տեսանյութում պատկերված ավտոմեքենաները Երևանի գնդի պարեկների կողմից հայտնաբերվել ու տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված