Բնակարան, մեքենաներ, ավտոկայանատեղի, 27 մլն դրամ եկամուտ․ Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 3 ամիս առաջ - 21:30 04-01-2025
Եկեք կրկին կտրվենք ամորյա թոհուբոհից և ծանոթանանք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն մասին, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում, իսկ նրանց իրական ունեցածքին մենք կծանոթանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ձեզ ենք ներկայացնում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և նրա կնոջ՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսի հայտարարագրերը։

Մխիթար Հայրապետյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2019-ի հունվարի 14-ը զբաղեցրել է Սփյուռքի նախարարի պաշտոնը, 2019-ի հունվարից մինչև 2021-ի օգոստոսի 1-ը եղել է ԱԺ պատգամավոր, 2021-ի սետպեմբերի 28-ից ընտրվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 2023-ի դեկտեմբերի 29-ին նշանակվել է ԲՏԱ նախարար։

Որպես անշարժ գույք՝ Մխիթար Հայրապետյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևան քաղաքում, որը նա գնել է 2021-ի փետրվարի 18-ին։

Մխիթար Հայրապետյանի գործերը 2023-ին բավականին լավ են եղել, և վերջինս հուլիսի 12-ին ձեռք է բերել ավտոկայանատեղի՝ Երևանում, հոկտեմբերի 23-ին էլ՝ հողամաս՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Ինչպես ավտոկայանատեղիին, այնպես էլ հողամասին Մխիթար Հայրապետյանը տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Տարեվերջին Մխիթար Հայրապետյանի բնակարանը, ավտոկայանատեղին և հողամասը պահպանվել են։

Տարվա ընթացքում Հայրապետյանը ոմն Կարեն Խաչատրյանին 16 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել։

Տարեսկզբին Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվներին եղել է 1․058․066 դրամ, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ հասնելով 8․050․259 դրամի։

Հայրապետյանի կանխիկ դրամները տարեվերջին կազմել են 7․380․000 դրամ և 9000 եվրո, տարեվերջին՝ 4․100․000 դրամ և 6000 եվրո։

Հաշվետու տարում Մխիթար Հայրապետյանի եկամուտները կազմել են 20․485․530 դրամ, որից 17․621․661 դրամն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 34․900 դրամը՝ ԲՏԱ նախարարությունից ստացած աշխատավարձն է, ևս 2․828․969 դրամ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30․718․556 դրամ։

Մխիթար Հայրապետյանն իր եկամուտներից 4․035․004 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետ Ավետիսին, անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2022 թվականի արտադրության DONGFENG մակնիշի և 2001 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենաներ։ Առաջին մեքենան նա գնել է 2022-ի դեկտեմբերի 9-ին, երկրորդը՝ 2018-ի հունվարի 15-ին։ Երկու մեքենաներն էլ տարեվերջին պահպանվել են։

Հայրապետյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 445․530 դրամ, տարեվերջին՝ 355․623 դրամ։

Որպես կանխիկ դրամ՝ նա հայտարարագրել է 4․500․000 դրամ, որը տարեվերջին կազմել է 4․500․000 դրամ։

Լուսին Վանա Կարապետ Ավետիսիի տարեկան եկամուտները կազմել են 6․848․714 դրամ, որից 4․204․596 դրամը՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, 175․118 դրամը՝ ԵՊՀ-ից, 2․469․000 դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից ստացած աշխատավարձն է։ Հ1-ում Հայրապետյանի կինն աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով։

Առավել մանրամաս՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ