Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 167-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում 181 ուղևորներով ինքնաթիռը վայրէջք կատարելիս, դուրս է եկել թռիչքուղուց և վթարի ենթարկվել՝ մխրճվելով ցանկապատի մեջ: