Թուրքիայի Քոջաելի քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել
copy image url

Թուրքիայի Քոջաելի քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

Արտաքին 3 ամիս առաջ - 23:58 28-12-2024
Թուրքիայի Քոջայելի քաղաքում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, տուժել է 13 մարդ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել 4 հարկանի շենքի 1-ին հարկում։ Պայթյունի ճշգրիտ պատճառը հայտնի չէ, սակայն իշխանությունները կարծում են, որ այն տեղի է ունեցել բնական գազի պատճառով:

Պայթյունից հետո բնակելի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Բոլոր 13 տուժածները հոսպիտալացվել են։ Մահացածներ և ծանր վիճակում գտնվող հիվանդներ չկան։

Ամենից շատ դիտված