Պայթյուն է որոտացել Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում, կան զոհեր
copy image url

Պայթյուն է որոտացել Ուկրաինայի հիվանդանոցներից մեկում, կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 09:35 29-12-2021

Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը Facebook-ում հաղորդել է Իվանո-Ֆրանկովսկի մարզի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին։

Հստակեցվում է, որ Կոսովոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պայթյուն է որոտացել, որը երկու մարդու կյանք է խլել։

«Կոսովոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել... Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարներ, շտապ բուժօգնության ութ խումբ և տարածաշրջանային առողջապահության վարչության ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պայթյունի պատճառները ճշտվում են։

Ամենից շատ դիտված