Տեղական միսը մնալու է գետնին, գյուղացու հերն անիծվելու է
copy image url

Տեղական միսը մնալու է գետնին, գյուղացու հերն անիծվելու է

Ներքին 3 ամիս առաջ - 16:45 26-12-2024
Հյուսիս-ղազախական «EMC Agro» ընկերությունը Հայաստան է ուղարկել սառեցված խոզի մսի առաջին խմբաքանակը՝ 20 տոննա։

Ընկերությունից հայտնել են, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել իրենցից ամսական գնել մինչև 400 տոննա միս։

Հայաստանի մսի շուկայում երկար տարիներ գործունեություն ծավալող քաղաքացիները նշում են, որ այս քայլը լուրջ հետևանքներ է ունենալու։

«Եթե այդ ներկրված մսի գինը շատ էժան լինի, օբյեկտները սկսելու են սառեցրած միս օգտագործել, տեղական միսը գնային անկման է գնալու։

Իսկ, եթե ներկրողները վերևներից են՝ բարձր պաշտոն ունեցողներ, կարող են չերեզներով ստիպել, որ այս կամ այն սուպերմարկետը կամ օբյեկտը ընդունի ոչ թե տեղական միսը, այլ բացառապես սառեցրած միսը։ Դրա հետևանքով տեղական ապրանքը մնալու է գետնին, գյուղացու հերն անիծվելու է»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այս պահին մսի շուկաներում սառեցրած միս վաճառվո՞ւմ է, մսավաճառը պատասխանեց, որ շատ քիչ քանակությամբ, բայց կա․

«Սառեցված միս կա, բայց ոչ Ղազախստանից ներկրված, բրազիլական մսերն են, բայց դրանք մեծ ջանդակներ են, ամեն մեկը չի առնում։ Ես մի բան կարող եմ ասել, որ 30-40 տոկոս ազդեցություն է ունենալու, գյուղացին տանջվելու է, բայց վերջում էժան գնով վաճառի»։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ երբ որևէ շուկայում սկսվում է ապրանք ներկրվել, դա նշանակում է, որ տվյալ շուկայում ազատ տեղ կա։

«Նշանակում է, որ այդ հատվածն ունի պետական հոգածության կարիք, խոսքը՝ բուծելու, արտադրելու մասին է, որ ապրանքը լինի որակով բարձր և գնային առումով՝ մրցակցային։

Գնահատական տալուց առաջ հետևյալն ասեմ. Բա որ ինչ-ինչ պաճառներով այդ ապրանքը չներկրվի Հայաստան, ի՞նչ պետք է արվի Հայաստանում այդ ուղղությամբ։ Մեծ խնդիր է առաջանալու։ Հայաստանը պատերազմող երկիր է, ճանապարհների հետ կապված խնդիրներ կան, ուստի՝ համար 1 խնդիրը պետք է լինի պարենային անվտանգության խնդիրը։ Աշխարհում չկա որևէ երկիր, որը չունենա Գյուղատնտեսության նախարարություն, որը մշակի և իրականացնի քաղաքականություն՝ մոտակա և միջին, ինչպես նաև հեռանկարային․․․

Գուցե գնանկում կլինի, այդ դեպքում գյուղացին կպահի 1-2 խոզ՝ իր տնտեսության, իր սպառման համար՝ ամանորյա և այլն, իսկ ընդհանուր ցանցը դառնալու է ռիսկային։ Նույն հաջողությամբ՝ ինչքան որ ներկրելուց ուրախանալու են, հետո չներկրելուց տխրելու են ու դանակավորը շատանալու է։

Հիմա կսկսեն խոզի մսով, հաջորդ քայլը կլինի տավարի մսի խնդիրը, հետո մյուսը․․․

Բնական է՝ մսավաճառներն էլ իրենց խնդիրը կունենան, թարմ մսի իրացման մասին է խոսքը»,- ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ սա մեծ բիզնես է, որով գյուղացիներին դուրս են մղում շուկայից, Գյուղատնտեսության նախկին փոխնախարարն ասաց, որ դա սուբյեկտիվ կարծիք է, բայց նաև չբացառվող․

«Ծուխն առանց կրակ չի լինում։ Չի կարելի պետության հիմնական գործառույթները ցաքուցրիվ անել որոշ բախտախնդիրների հետ կապված»։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ