Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:35 26-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններւոմ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Vectra» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու, ըստ քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ճանապարհը եղել է անցանելի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված