Փաշինյանի հերթական տրյուկը․ հրաժարվել է մեկնել Սանկտ Պետերբուրգ, բայց քովիդով վարակված՝ խորհրդակցություն է անցկացրել
copy image url

Փաշինյանի հերթական տրյուկը․ հրաժարվել է մեկնել Սանկտ Պետերբուրգ, բայց քովիդով վարակված՝ խորհրդակցություն է անցկացրել

Ներքին 3 ամիս առաջ - 13:30 25-12-2024
Այսօր վաղ առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնեով, որ չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Փաշինյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի։

Իհարկե, անհասկանալի է, թե ինչու Փաշինյանն այդ մասին հայտարարեց միայն այսօր և ոչ դեկտեմբերի 23-ին, երբ արդեն հաստատվել էր քովիդը։

Միայն նշենք, որ նախօրեին, երբ դեռ հայտնի չէր՝ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ, Կրեմլից հայտարարել էին, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։

Զավեշտալի է նաև փաստը, որ դեկտեմբերի 23-ին կորոնավիրուսով վարակված Փաշինյանն ինքնամեկուսանալու փոխարեն խորհրդակցություն է անցկացրել կառավարության շենքում, որի հաղորդագրությունը հրապարակվել է հենց պաշտոնական կայքում։

Ֆիքսենք, որ Փաշինյանը մեկ անգամ չէ հանուն քարոզչության իմիտացիոն իրավիճակներ ստեղծել, և չի բացառվում, որ ականատես եղանք հերթական մանիպուլյատիվ հնարքին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով արտերկրում միջոցառումներին մասնակցությունից հրաժարվելու առաջին դեպքը չէ սա։ Ուշագրավ է, որ Փաշինյանը արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ

2020թ․ Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որն ավանդապես անցկացվում էր մայիսի 9-ին, կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված չեղարկվել էր և տեղափոխվել հունիսի 24։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր վարչապետ Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։ Նույն օրը Փաշինյանը հայտնել էր կորոնավիրուսով վարակված լինելու, իսկ մեկ շաբաթ անց՝ ապաքինվելու մասին։ Ապաքինվելուց հետո վարչապետի մամուլի քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Փաշինյանը որոշել է մասնակցել մոսկովյան զորահանդեսին։ Վերջին պահին, սակայն, պարզվել էր, որ վարչապետը մտափոխվել է։

Հիշեցնեն նաև, որ հանրությանն անտարբեր չէր թողել Փաշինյանի՝ 2020թ․ հունիսի 1-ին ընտանյոք հանդերձ կորոնավիրուսովվարակվելու մասին հայտարարությունը։ Հանրության մի մասը կրկին առաջ էր բերում վարկածը, որ գործ ունենք հերթական քարոզչական տրյուկի հետ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ