Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը
copy image url

Գործարկվել են Երևանում կառուցված ջրի մաքրման նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը

Ներքին 3 ամիս առաջ - 10:50 25-12-2024
Երևանում կառուցված նոր կայանն ու աղբաորսիչ սարքերը կկանխեն աղբի մուտքն ու կուտակումը Գետառ և Հրազդան գետերում: Դրանց գործարկմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ջրի նախնական կենսաբանական մաքրման կայանը, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, նաև զտում է ջուրը, որի շնորհիվ խոշոր և մանր տրամաչափի աղբը այլևս չի կուտակվելու. օդային շատրվանացման (աէրացիայի) շնորհիվ լուծվում է նաև հոտի խնդիրը:

Աղբաորսիչ սարքերը տեղադրվել են Շենգավիթ վարչական շրջանում ու Դավթաշենի և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Մաքրման կայանի ու աղբաորսիչ երկու սարքերի կառուցման համար պետական ու համայնքային բյուջեից ընդհանուր առմամբ 368 մլն դրամ է հատկացվել:

Ամենից շատ դիտված