Երևանը ստացել է փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ
copy image url

Երևանը ստացել է փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ

Ներքին 2 շաբաթ առաջ - 22:55 01-04-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։

Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։

Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներն ապահովում են սանիտարական մաքրում, իսկ ձմռանը նաև ձյան մաքրման, աղով և ավազով մշակման գործառույթներ»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված