Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Փաշինյանը չի մասնակցի
copy image url

Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Փաշինյանը չի մասնակցի

Արտաքին Ներքին 3 ամիս առաջ - 09:38 25-12-2024
Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն արդիական միջազգային հարցերի, ինչպես նաև համագործակցության շրջանակում փոխգործակցության վերաբերյալ:

Կքննարկեն 2025 թվականին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները։ Այդ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ ստորագրել չի նախատեսվում։

Նշենք՝ Հայաստանը չի մասնակցի գագաթնաժողովին։ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ իր մոտ ախտորոշվել էր քովիդ։