Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
copy image url

Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին

Արտաքին 3 ամիս առաջ - 19:30 23-12-2024
Չինական դատարանը մահապատժի է դատապարտել վարորդին, որը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Չանդե քաղաքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ CCTV-ն։

Ամբաստանյալը դատապարտվել է մահապատժի՝ պայմանական երկու տարի երկարաձգմամբ։ Նա զրկվել է քաղաքական իրավունքներից։

Հուանգ Վենը 2024 թվականի նոյեմբերի 19-ին Չանդե քաղաքի Դինչեն թաղամասի տարրական դպրոցի մուտքի մոտ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Միջադեպի հետևանքով տուժել է 30 մարդ, այդ թվում՝ 18 դպրոցական։