Պարզվել է դեկտեմբերի 21-ին Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենան:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 28-ամյա Աննա Հ.-ն, իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով:
Արտաշատի ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան, որտեղից այնուհետև նրան ներկայացրելեն Արարատի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Վրաերթ կատարած Աննա Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես հաշվապահ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ և փախուստ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել էր փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: