ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը քաղաքացուց ահազանգ է ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս:
«Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:
Գրառմանս իմաստը հետևյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (և ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,- գրել է վարչապետը:
Նշենք, որ Փաշինյանն իր գրառման մեջ կոպիտ ուղղագրական սխալ է թույլ տվել՝ բացօթյա բառը գրելով «դ»-ով։ Օգտատերերի զգուշացումից հետո ուղղել է բառը և շնորհակալություն հայտնել, որ զգուշացրել են ուղղագրական սխալի համար։