Կասկադում տեղադրված ծխող կնոջ քանդակագործը` Բոտերոն, մահացել է
copy image url

Կասկադում տեղադրված ծխող կնոջ քանդակագործը` Բոտերոն, մահացել է

Մշակույթ 1 տարի առաջ - 20:28 15-09-2023
Մահացել է կոլումբիացի նշանավոր նկարիչ և քանդագործ Ֆերնանդո Բոտերոն:

Երևանում՝ «Գաֆէսճեան արվեստի թանգարանին» կից քանդակների պարտեզում, տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի երեք քանդակներ՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։

Նրա աշխատանքները պատկանում են ֆիգուրատիվիզմի ոճին։ Բոտերոն պատկերում է կանանց, տղամարդկանց, ամենօրյա կյանքը, պատմական իրադարձությունները և կերպարները, արվեստի նմուշները, բնությունը, կենդանիներին և շրջապատող աշխարհը՝ չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով՝ քննադատական, հեգնական, հումորային մանրամասների ընդգծմամբ։

Բոտերոն հայտնի է դարձել, երբ 1959 թվականին Կոլումբիացի նկարիչների ցուցահանդեսում գրավել է առաջին տեղը։